Ահաբեկչություն Նիգերիայում. զոհվել է 35 մարդ
Նիգերիայի հյուսիսարևելյան մասում գրանցվել է ահաբեկչություն, որի հետևանքով զոհվել է 35 մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան Ադամա նահանգում: Հայտնի է, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ զինվորականները մեքենաներով շրջել են այդ տարածքում:
Նշվում է, որ դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը: