Սոմալիում անհայտ անձիք կրակ են արձակել ռուսական ուղղաթիռի ուղղությամբ
Սոմալիում անհայտ անձինք կրակ են բացել ռուսական ուղղաթիռի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով աղբյուրին:
«Ми-8 ուղղաթիռը Մոգադիշո-Մահաս թռիչքն էր իրականացնում: Մոգադիշո վերադարձից հետո օդանավի զննումից հետո հայտնաբերվել են հրազենային անցքեր»,-հայտարարել է աղբյուրը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի արդյունքում ոչ ոք չի տուժել: Նշվում է նաև, որ ուղղաթիռն արտոնագրված է ռուսական ավիաընկերություններից մեկի կողմից ՄԱԿ-ից Սոմալի բեռների և ուղևորների փոխադրման համար: