Ֆիլմ, որտեղ տխրությունը վերածվում է տխուր երջանկության (տեսանյութ)
Ուղիղ խոսք«Knockin’ On Heaven’s Door» («Достучаться до небес» )- ը պատկանում է այն ֆիլմերի շարքին, որը կյանքում գոնե մեկ անգամ պետք է նայել: Ֆիլմը երկու երազողների մասին է, որոնք ուղղակի չցանկացան մահանալ առանց ապրելու և կյանքի վերջում որոշեցին ապրել:
Սա այն ֆիլմերից է, որտեղ տխուր ժպիտը դառնում է հոգեհարազատ, իսկ տխրությունը վերածվում է տխուր երջանկության: Երբեք ոչինչ կորած չէ ու երբեք ուշ չէ:
Ֆիլմում հնչում են մի քանի երաժշտական կոմպոզիցիաներ, որոնցից հայտնի է՝ Knockin’ on Heaven’s Door-ը, որը Բոբ Դիլանի հայտնի երգերից է: Երգն իսկզբանե գրվել է « Պետ Գերրետտ և Բիլի Կիդ» ֆիլմի համար, սակայն հայտնիություն ձեռք բերեց, երբ երգը կատարեց Selig գերմանական խումբը և այն դարձավ համանուն ֆիլմի սաունդտրեկ:
Ռեժիսոր՝ Թոմաս Յան
Պրեմիերան՝ 1997 թ.
Ժանր՝ Տարգիկոմեդիա, դրամա
Էդգար Խաչատրյան. ֆեյսբուք: