Աֆղանստանը վավերացրել է ԱՄՆ-ի հետ անվտանգության և ՆԱՏՕ-ի հետ ուժերի կարգավիճակի շուրջ համաձայնագրերը
Աֆղանստանի խորհրդարանի Վերին պալատը վավերացրել է ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ ուժերի կարգավիճակի շուրջ երկկողմ համաձայնագրերը: Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում անելով Hama press գործակալությանը:
Քվեարկությանը մասնակցել է 72 սենատոր: Ինչպես հաղորդվում է՝ երկու համաձայնագրերն էլ հաստատվել են մեծամասնության կողմից, դեմ են քվեարկել միայն 7-ը:
Նշվում է, որ ավելի վաղ Վերին պալատի ղեկավարը հրաժարվել է իրականացնել կառավարության պահանջն այդ համաձայնությունների անհապաղ հաստատման մասին՝ ասելով, որ «ԱՆտեղի է նման շտապողականությունը: Մենք կգործենք Աֆղանստանի և նրա ժողովրդի շահերից ելնելով»: