Մադոննան Մալավիայում բացել է մանկական հիվանդանոց
Աշխարհառչակ երգչուհի Մադոննայի կողմից հիմնված «Խնամենք Մալավիան» հիմնադրամի տնօրեն Սառա Եզզին հաղորդել է, որ փոփ-երգչուհին բացել է մանկական հիվանդանոց Մալավիայի մայրաքաղաք Բլանտայրում:
Մադոննան, ով Մալավիայից որդեգրել է երկու երեխա, նախորդ տարի մեկնել էր Մալավիա, որպեսզի ստուգի, թե արդյոք իր կողմից տրամադրված դրամական միջոցներով կառուցվել են տասը տարրական դպրոցներները, որտեղ կարող են սովորել Աֆրիկայի ամենաաղքատ շրջանների երեխաները, սակայն անսպասելիորեն հանդիպել է սառը ընդունելության:
Վարչակազմի նախագահն ասել, որ այդ միջոցները բավարարել են, որ վերանորոգվի մի քանի դասասենյակ: Այս կերպ Մադոննան փորձել է զբաղվել ինքնագովազդով: Այս մասին գրում է Tass-ը:
Երգչուհուն մերժել են տրամադրել VIP ծառայություն, որի արդյունքում նա ստիպված է եղել իր ինքնաթիռով վայրէջք կատարելուց հետո կրկին անցնել անցագրային կետով: Մադոննան իր հերթին ևս հակադարձել է նախագահին և ասել, որ հիմնադրամի կողմից տրամադրված միջոցների 3.8 մլն դոլարի մսխում է կատարվել: