Աֆղանստանի հյուսիսում «Թալիբան» շարժման ուժայիններն առևանգել են 10 խաղաղ բնակչի
Աֆղանստանի հյուսիսում «Թալիբան» շարժման ուժայիններն առնվազն 10 խաղաղ բնակչի են առևանգել: Այս մասին գրում է Ria.ru-ն՝ հղում անելով Hama press գործակալությանը:
Գործակալության տվյալների համաձայն՝ ծայրահեղականները հարձակում են գործել խաղաղ բնակիչների վրա գիշերը: ՆԳՆ-ն հաստատել է առևանգման փաստը: Առևանգվածների քանակի և առևանգման հանգամանքների մասին տեղեկություն չի հաղորդվում:
Ներկա պահին անվտանգության ուժերը վերջիններիս ազատման ուղղությամբ գործողություններ են իրականացնում: