Գանայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
Այսուհետ Գանայի հավաքականը կունենա նոր գլխավոր մարզիչ: Այսպիսով նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իսրայելցի Ավրամ Գրանտը: 59-ամյա մասնագետի հետ պայմանագիրը կնքվել է 2 տարի 3 ամիս ժամկետով: Tass-ի հաղորդմամբ, Գրանտը այդ պաշտոնում կփոխարինի Քվեսի Ապիային:
Նոր մարզիչը փոխարինել է այն նույն Ապիային, ում գլխավորությամբ աֆրիկացիները չեն կարողացել հաղթահարել Մունդիալ 2014-ի խմբային փուլի խնդիրները:
Այս նոր պայմանագրի դիմաց Գրանտը միանվագ կստանա 200 հազար դոլար, իսկ նրա ամսական աշխատավարձը կկազմի 50 հազար դոլար: 2007-08 մրցաշրջանում Գրանտը գլխավորել է անգլիական «Չելսին», որն այդ մրցաշրջանում երկրորդն է եղել Անգլիայի առաջնությունում: