Նավթի գինը Համաշխարհային շուկայում կտրուկ իջել է 5-6 դոլարով
Նոյեմբերի 27-ին նավթ արտահանող երկրների կազմակերպությունը կազմակերպել էր քննարկում: Քննարկման արդյունքների հիման վրա նավթ արտահանող երկրների կազմակերպության կողմից նավթի արդյունահանման ծավալների կրճատման դեմ որոշում է կայացվել:
Այդ որոշումից անմիջապես հետո նավթի գները համաշխարհային շուկաներում կտրուկ իջել են 5-6 դոլարով։ Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեսակի նավթն էժանացել է 5.04 դոլարով, որի արդյունքում ընդհանուր արժեքը մեկ բարելի դիմաց կազմել է 68,66 դոլար։
Իսկ Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի գինը նվազել է 5,17 դոլարով, որի արդյունքում ընդհանուր արժեքը մեկ բարելի դիմաց կազմել է 72,58 դոլար։ Այս մասին գրում է Tass-ը: