Ուկրաինայի ԱԳՆ-ն լրագրողներին կոչ է արել հարգել Ադրբեջանի կարծիքը կապված ԼՂՀ-ի հետ
Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել լրագրողներին լսել գերատեսչության խորհուրդները և հարգանքով վերաբերել ադրբեջանական կողմի վրդովմունքներին՝ Լեռնային Ղարաբաղ այց կատարելու դեպքում: Այս մասին հայտնում է Укринформ-ը:
Փոխանցվում է, որ այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Եվգենի Պերեբեյնիսը, կապված Ադրբեջանի բողոքի նոտայի հետ, որ ուկրաինացի լրագրողը մեկնել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ուկրաինացի լրագրողը, ով «1+1» հեռուստաալիքով վարում է «15 республик» նախագիծը, այցելել է Լեռնային Ղարաբաղ, որն էլ մեծ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում: