Ֆրանսիան դուրս կգա Եվրամիությունից. Մարի Լե Պեն
Եվրոպական խորհրդարանի անդամ, «Ազգային ճակատի» առաջնորդ՝ Մարի Լե Պենը հայտարարել է, որ հանրաքվե կանցկացնի, որպեսզի Ֆրանսիան դուրս գա Եվրամիությունից: Այս մասին հայտնում է Le Figaro-ը:
Փոխանցվում է, որ Մարի Լե Պենը նշել է, որ եթե 2017 թվականի նախագահական ընտրություններում հաղթանակ տանի, ապա անխոս այդպիսի հանրաքվե կանցկացնի:
«Եթե ես ընտրվեմ նախագահ, ապա իմ վրա պարտականություն կվերցնեմ 6 ամսվա ընթացքում կազմակերպել հանրաքվե»,-հայտարարել է Մարի Լե Պենը: