ԱՄՆ-ն փորձում է ստիպել աշխարհին արհամարհել «ԻՊ»-ի հանցագործությունները
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր հայտարարություններով փորձում է զրպարտել Սիրիայի կառավարությանն ու ստիպել աշխարհին արհամարհել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հանցագործությունները: Այս մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Ուրան ազ-Զաուբին: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Հինգշաբթի օրը Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցնցված է Ռաքքայում սիրիական ռազմաօդային ուժերի ռմբակոծության մասին հաղորդագրություններից, որոնց արդյունքում, սիրիական ընդդիմադիրների տվյալների համաձայն զոհվել է մոտ 100 խաղաղ բնակիչ:
Ազ-Զոուբին ընդգծել է, որ սիրիական բանակը հարձակումներ չի գործում խաղաղ բնակիչների վրա, իսկ ԱՄՆ-ի հայտարարությունները հիմնվում են «ԻՊ»-ի, «Ջեբատ ան-Նուսրա»-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների տեղեկությունների աղբյուրների վրա: