Ռուս-ուկրաինական սահմանին ԵԱՀԿ դիտորդների թիվը կավելանա
ՌԴ ԱԳՆ տեղակալ Ալեքսեյ Մեշկովը հայտարարել է, որ «Գոկովո» և «Դոնեցկ» անցակետերում ԵԱՀԿ առաքելության դիտորդների թիվը կհասնի 22-ի:Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«ԵԱՀԿ աշխատակիցների բողոքից ելնելով՝ մենք ավելացրինք դիտորդների թիվը, ինչը կօգնի հեշտությամբ իրականացնել դժվարին աշխատանքային գործընթացը»,-ասել է Մեշկովը:
Նա խոսել է նաև դիտորդական առաքելության արդյունավետության մասին:
«Առաքելություն աշխատում է շատ արդյունավետ: Aյն հաստատում է, որ ռուս-ուկրաինական սահմանին առկա է լիակատար վերահսկողություն»,-ասել է ԱԳՆ տեղակալը: