Ադրբեջանի իշխանությունները փորձում են սաստել սեփական ժողովրդի մոտ առաջացող դժգոհությունների ալիքը
Նավթի գների կտրուկ անկումն ըստ էության լուրջ խնդիրներ պետք է ստեղծի ադրբեջանական տնտեսության համար, քանի որ իրենց տնտեսության 90 %-ը ծածկում է հենց նավթից գոյացած գումարների հաշվին: Այսօր արդեն կարելի է ասել, որ նրանց մոտ առկա է տնտեսական անկում, որը խուճապ է առաջացրել իշխանությունների մոտ: Քանի որ ի հայտ են գալիս իշխանությունների կողմից սեփական ժողովրդին խաբելու հիմնավորումները' թե իբրև իրենք ունեն կայուն տնտեսության:
Ուստի, չեմ բացառում, որ սահմանին տեղի ունեցած ցավալի միջադեպի պատճառը կարող է լինել հենց այս փաստը, որը Ադրբեջանի իշխանությունները փորձում են լարել առկա չլուծված հակամարտությունը և այդ միջոցով սեփական ժողովրդի մոտ սաստել առաջացող դժգոհության ալիքը:Սակայն, արդեն այս տարվա ավարտին, իրենց բյուջեի կատարողականն ի ցույց կդնի այդ ամենը և չի բացառվում, որ նրանք նոր սադրանքների կդիմեն:
Ուստի այսօր ավելի քան երբևէ, մենք պետք է լինենք միահամուռ և սեփական ինքնակայացման համար տեղի չտանք նրանց քարոզչական զառանցանքին:
Սերոբ Գևորգյան. ֆեյսբուք: