Թուրքիայում կին պատգամավորը խորհրդարանին է ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ
Թուրքիայի «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության կին պատգամավոր, պատմաբան Սեպահաթ Թունջելը խորհրդարանին է ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ:
Ըստ որի՝ 2015 թվականի ապրիլի 24 ին, Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը իր և թուրք ժողովրդի անունից պետք պաշտոնապես ներողություն խնդրի հայերից, 1915 թ կատարվածի համար , այնուհետև 1 տարվա ընթացքում պետք է բացվեն ազգային արխիվները, կոտորածի վերաբերյալ ուսումնասիրություններ անելու համար:
Ըստ իմ համեստ կարծիքի՝ այս օրինագիծը բավականին լուրջ մարտահրավեր է Էրդողանի և իր վարչակազմի համար:Թուրքիայի խորհրդարանում ընդիմությունը բավականին մեծ ուժ է կազմում և այս օրինագծի ընդունումը շատ հավանական է:
Գևորգ Գյուլումյան. ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/gevorg.gyulumyan.1/posts/1499653223629163