Պատմության մեջ այս օրը. նոյեմբերի 28
1443՝ Սքանդերբեգն իր զորքով ազատագրում է Քրույան և այնտեղ բարձրացնում է Ալբանիայի դրոշը
1520՝ Ֆերնան Մագելանն իր նավերով Հարավային Ամերիկայի հարավով Ատլանտյան օվկիանոսից մտնում է Խաղաղ օվկիանոս
1893՝ Նոր Զելանդիան դառնում է առաջին երկիրը, որտեղ կանայք մասնակցում են ընտրություններին
1910՝ Հունաստանում Էլեֆթերիոս Վենիզելոսի գլխավորած ազատական կուսակցությունը հաղթում է ընտրություններում
1912՝ Ալբանիան հռչակում է իր անկախությունը Օսմանյան կայսրությունից
1974՝ շահագործման հանձնվեց Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը
1989՝ Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարեց իր «Վոլսկու կոմիտեն» Արցախում
1991՝ Հարավային Օսիան հռչակում է իր անկախությունը Վրաստանից