Ռուսաստանի և Ուկրաինայի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հեռախոսազրույց են ունեցել:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև ֆինանսատնտեսական համագործակցության հետ կապված հարցեր:
Հատկանշական է այստեղ այն հանգամանքը, որ ուկրաինական կառավարությունը դեռ չի ձևավորվել: Սակայն, հեռախոսազրույցը կարևորվում է Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտության լիցքաթափման տեսակետից: