ԴԺՀ-ն պատրաստ է խաղաղ բանակցություններ վարել Կիևի հետ
Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետությունում հայտարարել են, որ պատրաստ են խաղաղ երկխոսություն վարել Կիևի հետ՝ Մինսկի ֆորմատով: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով ԴԺՀ Գերագույն խորհրդի փոխխոսնակ Դենիս Պուշիլինին:
«Չնայած Կիևի կողմից թշնամական քայլերին՝ մենք մտադիր են քննարկել խնդիրները բանակցությունների սեղանի շուրջ: Մենք օպտիմալ ենք համարում Մինսկի խմբի ֆորմատը»,-նշել է Պուշիլինը:
Նա նաև հավելել է, որ Դոնբասի հատուկ կարգավիճակի չեղյալ համարման մասին օրենքը բացասական ազդեցություն կունենա երկու կողմերի վրա: