Հնդկաստանում փոխհրաձգության արդյունքում զոհվել է 10 մարդ
Քաշմիրում զինված ուժայինների և զինվորների միջև փոխհրաձգության արդյունքում զոհվել է 10 մարդ, նրանցից 4-ը՝ խաղաղ բնակիչներ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով իշխանությունների հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ փոխհրաձգությունը տևել է 9 ժամ, մոտակա գյուղերի բնակիչները տարհանվել են:
Սեպտեմբերի և հոկտեմբերի վերջին Հնդկաստանի և Պակիստանի միջև հերթական փոխհրաձգության արդյունքում զոհվել է 20 մարդ, ևս 100-ը տուժել է: