Մոլդովան չի անդամակցի ՆԱՏՕ-ին
Մոլդովան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին: Այս մասին հայտնել է Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն:
Համաձայն սահմանադրության՝ Մոլդովան չեզոք կարգավիճակ ունի, նա 1994թ.-ից որպես գործընկեր համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ:
«Ես երկրի չեզոք կարգավիճակի հստակ կողմնակից եմ: Մենք ՆԱՏՕ-ին չենք միանա և ցանկանում ենք, որ մեր բոլոր գործընկերները հարգեն մեր այդ կարգավիճակը»,-ասել է Մոլդովայի վարչապետը:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: