Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները վտանգավոր են. Շտայնմայեր
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ դեմ է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներին՝ համարելով այն «վտանգավոր թյուրիմացություն» ուկրաինական ներկայիս հակամարտության իրավիճակում: Այս մասին գրում է Ria.ru-ն:
«ԵՄ արտգործնախարարների հանդիպմանն ինձ ինչ-որ մեկն ասել է. «պատժամիջոցները լավ են աշխատում, Ռուսաստանը զգալի վնասներ է կրել: Այժմ հարկավոր է նոր պատժամիջոցներ կիրառել, միայն այդպես է հնարավոր կոտրել Ռուսաստանին»,-ասել է Շտայնմայերը: