Եղանակը՝ Հայաստանում
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 28-ին գիշերը, դեկտեմբերի 1-2-ին շրջանների մեծ մասում, 28-ի ցերեկը և 29-30-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով: Քամին' հարավ-արևելյան' 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 29-30-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում'
Նոյեմբերի 28-ին գիշերը, դեկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 28-ի ցերեկը և 29-30-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
Երևան քաղաքի նոյեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 16.70C (1977թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -12.70C (1973թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 3.00C