Պորոշենկոյի որդու մասնակցությամբ իրականացված հատուկ գործողությունները կասկածի տակ են դրվել
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որդի Ալեքսեյը թվիթթերյան իր էջում գրել է, որ Դոնբասում ծառայության ընթացքում ականանետավոր է եղել: Ընդ որում գրառման ներքո արված մեկնաբանություններում շատ օգտատերեր կասկած են հայտնել Պորոշենկոյի կրտսեր որդու խոսքերի վերաբերյալ: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Ընտրությունների նախաշեմին շատ ուկրաինացի քաղաքական գործիչներ հայտարարեցին այն մասին, որ իրենց երեխաները մասնակցություն են ցուցաբերել Ուկրաինայի արևելքում իրականացվող հատուկ գործողություններում:
Սակայն Ալեքսեյ Պորոշենկոն միակն էր, ով չի կարողացել իր խոսքերը հաստատող լուսանկարներ ներկայացնել: