Երբեք մի՛ վստահիր այդ տղային. Անգելա Մերկելը՝ Պուտինի մասին
Ամերիկյան The New Yorker պարբերականը հոդված է հրապարակել Անգելա Մերկելի մասին, որում մանրամասն նկարագրված է նրա կենսագրությունը, քաղաքական կարիերան, Գերմանիայի կանցլեր դառնալը, ինչպես նաև եպրոպացի առաջնորդների շրջանում նրա ձեռք բերած ազդեցությունը, որի հիման վրա 4 տարի շարունակ ամերիկյան Forbes ամսագիրը վերջինիս աշխարհի ամենաազդեցիկ կին է ճանաչում: Սակայն հենց Մերկելը հրաժարվել է մեկնաբանել հոդվածը:Այս մասին գրում է Forbes.ru-ն:
Հոդվածի զգալի մասը նվիրված է Մերկելի և ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերություններին: Պարբերականի հավաստմամբ՝ եթե ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային կանցլերը վերաբերում է «անցանկալի հարգանքով», ապա Վլադիմիր Պուտինին՝ «խորին անվստահությամբ»:
2001թ. Պուտինի՝ Բունդեսթագում ունեցած ելույթի ընթացքում, (այդ ժամանակ Մերկելը գլխավորում էր Քրիստոնա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցությունը) Մերկելն իր գործընկերոջ հետ ունեցած գաղտնի զրույցի ընթացքում հայտարարել էր. «Նա կարծես տիպիկ Պետական անվտանգության կոմիտեի աշխատակից լինի: Երբեք մի՜ վստահիր այդ տղային»:
Մերկելը միշտ թերահավատորեն է վերաբերվել Պուտինին, սակայն չի կարելի ասել, որ նա ատում է նրան, քանի որ դա շատ էմոցիոնալ կլինի: