Պուտինը սպառնացել է Պորոշենկոյին. նոր խմորումներ՝ քաղաքական հարթակում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ուշ երեկոյան վերջնագիր է ներկայացրել Ուկարինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, ըստ որի՝ կամ Ուկրաինան կճանաչի ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն և կհրաժարվի ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին անդամակցելու մտքից, կամ Ռուսաստանը հարձակում կսկսի: Այս մասին գրում է Ib.ua կայքը՝ հղում անելով իշխանության աղբյուրին:
Պուտինի և Պորոշենկոյի հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովի ներկայությամբ, ում այնուհետև նկատել են նախագահի նստավայրը լքելիս: Ավելի ուշ Ուկարինայի նախագահը վատ տրամադրությամբ ներկայացել է խմբակցության նիստին:
«Ռուսաստանի հետ կապված խնդիր է առկա, քանի որ նրանք սպառնում են հարձակում սկսել և պահանջում են անջատողական պետությունների ճանաչում, ինչպես նաև հրաժարվել ՆԱՏՕ և ԵՄ մուտք գործելու մտքից», - հայտնել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Պորոշենկոն այս շաբաթ հայտարարել էր, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվե կանցկացնի: