Զանգվածային ձերբակալություններ՝ Լոս Անջելեսում
Ականատեսների փոխանցմամբ՝ Լոս Անջելեսի ոստիկանությունը սկսել է ձերբակալել ի աջակցություն Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում բնակիչների կողմից անցկացվող բողոքի ցույցերի մասնակիցների, որոնք արդեն մի քանի օր շարունակ ոստիկանության դեմ ուղղված ցույցեր են անցկացնում: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Վերջին օրերին Ֆերգյուսոնում մեկնարկած արդեն ԱՄՆ-ի բազմաթիվ նահանգներ ու քաղաքներ ներառած բողոքի ցույցերն անցկացվում են օգոստոս ամսին Ֆերգյուսոնում 18-ամյա սևամորթ դեռահասին սպանած ոստիկանին պատասխանատվության ենթարկելու պահանջով: