Կիմ Չեն Ինն իր քրոջը պաշտոն է տվել
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն իր կրտսեր քրոջը նշանակել է Կորեայի Բանվորական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր տնօրենի տեղակալ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Փոխանցվում է, որ Կիմ Չեն Ինի քրոջ մասին շատ քիչ բան է հայտնի:
Նշվում է, որ հայտնի է միայն այն, որ նա 27 տարեկան է և այս պաշտոնը զբաղեցնելու է 4 տարով: