Մենք չենք ներքաշվելու հակամարտության մեջ. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ներքաշվի խաղերի և հակամարտությունների մեջ, չնայած նրան, որ որոշ պետություններ փորձում են ներքաշել դրա մեջ: Այս մասին հայտնում է РИА-Новости-ն:
Փոխանցվում է, որ Պուտինն այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ-ի Զինված ուժերի զարգացման հանդիպման ժամանակ:
«Մենք ոչ մեկի չենք սպառնում և չենք էլ պատրաստվում ներքաշվել որևէ աշխարհաքաղաքական խաղերի մեջ»,-հայտարարել է Պուտինը: