Սնուփ Դոգը գալիս է Հայաստա՞ն
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հունվարին Հայաստանում համերգով հանդես է գալու ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր, երաժշտական պրոդյուսեր և կինոդերասան Սնուփ Դոգը:
Լուրը պաշտոնական հաստատում երեկ այդպես էլ չստացավ, որովհետև, ինչպես մեզ հաջողվեց պարզել, գործը դեռևս բանակցությունների փուլում է, ու առայժմ չկա արտիստի հետ կնքված պայմանագիր:
Իսկ քանի դեռ դա չկա, կազմակերպիչները չեն ցանկանում հայտարարել սպասվող համերգի մասին: Բայց, ինչպես մեզ հայտնի դարձավ, նույնիսկ համերգի կոնկրետ օրն է քննարկվում՝ հունվարի 18:
Հավելենք, որ մեր տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է նաև Գրիգորի Լեպսի համերգը: Դեկտեմբերի 7-ին Թբիլիսիում նախատեսված համերգից հետո երգիչը, ըստ ամենայնի, հանդես կգա նաև Երևանում: Սպասվում է, որ դա կլինի մարտին: Այս դեպքում նույնպես վերջնական պայմանագիր դեռևս կնքված չէ»։
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: