Բանկային համակարգում դժգոհություն կա կառավարության վարած դրամավարկային քաղաքականությունից
«Հրապարակ» թերթը գրում է. «Բանկային համակարգում դժգոհություն կա կառավարության վարած դրամավարկային քաղաքականությունից: Դրամի արժեզրկումից առաջ հայաստանյան բանկային էլիտան հավաքվել է վարչապետի մոտ.
նա առաջարկել է «բարձրացնել» դոլարի կուրսը, որպեսզի ներքին արտադրողը չտուժի Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներից, ռուբլու ինֆլյացիայից, և Հայաստանից արտահանումը չնվազի:
Առևտրային բանկերի ներկայացուցիչներն առարկել են՝ պատճառաբանելով, թե մեր արտադրողների համար հիմնականը ներքին շուկան է, ու այդ դեպքում կտուժեն և արտադրողը, և բանկերը: Առաջարկել են՝ եթե միտումները շարունակվեն, կուրսն ազատականացնել հունվարից հետո, որպեսզի ժողովուրդն էլ քիչ տուժի Ամանորից առաջ:
Սակայն Հ. Աբրահամյանը մնացել է անդրդվելի: Ի դեպ, ԿԲ ղեկավարն էլ առանձնապես չի առարկել, սակայն ԿԲ սկսած դոլարային ինտերվենցիան, որով փորձում են կանգնեցնել դրամի արժեզրկումը, խոսում է «կուրսի» վերանայման մասին»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: