Աբխազական երկաթգծի բացումը նշանակում է շրջափակում հայտարարել Ադրբեջանին. Միխեյիլ Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Մ.Սաակաշվիլին այսօր հարցազրույց տալով իր ՍԵՓԱԿԱՆ «Ռուսթավի 2» հեռուստաալիքին,մեղադրել է Վրաստանի գործող իշխանություններին հակաուկրաինական և հակակոյունլույական քաղաքականություն վարելու մեջ: Ըստ Մ.Սահակաշվիլու՝ Վրաստանի իշխանությունների կողմից «Աբխազական երկաթգծի» բացումը մեծ հարված կլինի տարածաշրջանում Վրաստանի ԿԱՐԵՎՈՐ գործընկերոջ և ԴԱՇՆԱԿԻՑ՝Ադրբեջանի նկատմամբ...«Վարդերի հեղափոխության» էքսցենտրիկ առաջնորդն այդ երկաթգծի բացումը համարում է Ադրբեջանին շրջափակմում հայտարարելու հետ:
Միևնույն ժամանակ Սահակաշվիլին Վրաստանի իշխանություններին ՄԵՂԱԴՐԵԼ է սիրախաղի մեջ մտնելու այն երկրի հետ, ո՛վ ուզում է ջլատել և ՈՉՆՉԱՑՆԵԼ Ուկրաինան,Վրաստանը և Ադրբեջանը: Երևի բոլորիս էլ հայտնի է այդ «ԵՐԿԻՐԸ»:Հիշեցնեմ, որ 2003 թ. «գահընկեց» անելով իր ԿՈՒՌՔ Է.Շևարնաձեին և զավթելով իշխանությունը, Մ.Սաակաշվիլին սկսեց իր հակահայկական քաղաքականությունը՝Վրաստանը դարձնելով թուրք-ազերիական տանդեմի քաղաքականության ԶՈՀԸ, որտեղ արդեն վրացիներն իրենց զգում են որպես «հյուր» իրենց իսկ Հայրենիքում:
Իսկ 2008 թ.նրա կողմից սանձազերծված 5-օրյա պատերազմը ՌԴ-ի հետ, լիովին բացահայտեց Մ.Սաակաշվիլու քաղաքական տկարությունը, որին «Արևմուտքը» օգտագործեց և դեն նետեց...2013 թ.զրկվելով իշխանությունից Մ.Սաակաշվիլին արդեն բացեիբաց էր իր սերն ու համակրանքը հայտնում սև և սպիտակ ոչխարների հանդեպ...
Հ.Գ.Վրաստանում տարածված է կարծիք,որ Մ.Սաակաշվիլին ազգությամբ ՀԱՅ է և բերում են բազմաթիվ ապացույցներ:Չնայած նրան, որ Սաակաշվիլին դա ՀԵՐՔՈՒՄ է: Շատ ափսոսում եմ, եթե այդ լուրերը համապատասխանեն իրականությանը: Չէի ուզենա,որ այս «ՓՈՂԿԱՊ ՈՒՏՈՂԸ» լիներ իմ հայրենակիցը, ով ազերիների կողմից ստանալով «30 արծաթ» նախաձեռնեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կաուցումը(ի ՎՆԱՍ ՀՀ-ի),իսկ իշխանությունից զրկվելուց հետո անընդհատ ԲՈՂՈՔՈՒՄ է դրա գործարկման ուշացումից և դրանում միշտ մեղադրում իր հակառակորդներին՝ովքեր եկան Վրաստանում իշխանության: Մ.Սաակաշվիլու այսօրվա պոռթկունը ևս այդ «օպերայից» է:
Գագիկ Համբարյան. ֆեյսբուք: