Ֆերգյուսոնում դեռահաս սևամորթի վրա կրակած ոստիկանը հայտարարել է, որ իր խիղճը մաքուր է
Անցյալ ամառ ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում անզեն սևամորթ 18-ամյա Մայքլ Բրաունի վրա կրակած ոստիկան Դարեն Ուիլսոնը հայտարարել է, որ ցավում է դեռահասի մահվան համար, սակայն, այնուամենայնիվ, խղճի խայթ չի զգում: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Ամերիկյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցների ընթացքում, 28-ամյա Ուիլսոնը պատմել է, որ ուղղակի իր աշխատանքն է կատարել:
Ի պատասխան լրագրողի այն հարցի, թե արդյոք նա այլ կերպ կվարվեր, եթե նման հնարավորություն ընձեռնվեր, ոստիկանը միանշանակ բացասական պատասխան է տվել: