Անգամ ջունգլիներում այդքան հետամնաց ժողովուրդներ չկան, որ գործեն այնպես, ինչպես Ադրբեջանը. Լարիսա Ալավերդյան
Ադրբեջանին ոչ ոք թույլ չի տա լայնածավալ պատերազմ սկսել, ուստի նրան մնում է գործել միայն գիշերը կացինով կամ էլ ուղղաթիռ խոցելով: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Հստակ է, որ պատերազմ չի լինելու, բայց մեզ համար անգամ մեկ մարդու կորուստը ծանր բան է, ուստի մենք պետք է անենք ամեն ինչ, որ ծուղակների մեջ չընկնենք: Թե´ հասարակությունը, թե´ բանակը պետք է պատրստ լինի ոչ ավանդական մեթոդների, որոնց դիմում է Ադրբեջանը: Անգամ ջունգլիներում այդքան հետամնաց ժողովուրդներ չկան, որ գործեն այնպես, ինչպես Ադրբեջանը»,-նշեց բանախոսը:
Անդրադառնալով միջազգային հարթակում տեղի ունեցած հանդիպումներին՝ բանախոսը նշեց, որ դրանից մեծ սպասելիքներ չպետք է ունենալ, որովհետև միևնույն է Ալիևը չի կարող իր քաղաքականությունը փոխել:
Վարդուհի Ստեփանյան