Օդաչուների դիակների վերադարձն ընտանիքներին պատասխան չէր, այլ պետության պարտականությունը. Լարիսա Ալավերդյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, Մարդու Իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խոցված ուղղաթիռին և դրա հետ կապված մեր կողմի սպասվելիք պատասխանին:
«Դիակների վերադարձն իրենց ընտանիքներին պատասխան չէր: Սա պետության պարտականությունն էր, և քանի որ Հայաստանն անթաքույց համագործակցում է Արցախի հետ, ապա կարծում եմ, որ այս հարցում Արցախի՝ մեզ օգնելը ճիշտ էր: Ինչ վերաբերում է պատասխանին, ապա այն պետք է հավասարակշռված և մեզ չնսեմացնող լինի»,-նշեց բանախոսը՝ ընդգծելով, որ մեր պաշտպանը միայն մենք ենք, ուստի պետք է մեր հույսը միշտ միայն մեզ վրա դնենք:
Բանախոսն նաև ընդգծեց, որ իշխանությունները պարտավոր են նույն չափ արդարություն իրականացնել երկրի ներսում, որքան պահանջում են դրսից, որովհետև միայն այդ ժամանակ մենք լիովին կարող ենք ասել, որ պաշտպանված են:
Վարդուհի Ստեփանյան