Միջազգային կառույցները հրաժարվում են այցելել դիվերսանտներին. Լարիսա Ալավերդյան
Միջազգային հանրությունը պետք է այցեր կազմակերպի դիվերսանտներին տեսնելու համար: Նման առաջարկ միջազգային հանրությանը ներկայացրել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ -ն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀԿ գործադիր տնօրեն, Մարդու Իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Մենք սա արել ենք երկու պատճառով. նախ, եթե մարդ անազատության մեջ է այն էլ ուրիշ երկրում, նրան պետք է այցելեն այլ հասարակական կազմակերպություններ: Ես զարմացած եմ, որ միջազգային կազմակերպությունները չեն հետաքրքրվում այս գործընթացով: Երկրորդ. ես անձամբ մեր կազմակերպության երկու այլ անդամի հետ այցելել եմ այնտեղ և տեսել, որ ամեն ինչ նորմալ է, բայց կարևոր է, որ սա ապացուցի նաև միջազգային հանրությունը, որն այս քայլով կսանձի Ադրբեջանին՝ թույլ չտալով տարածել ապատեղեկատվություն,-նշեց բանախոսը»:
Անդրադառնալով միջազգային կառույցների՝ դիվերսանտներին այցելելու առաջարկի մերժմանը, տիկին Ալավերդյանը նշեց, որ կառույցներն իրենց հրաժարվելը պատճառաբանել են պնդելով, որ այցելելու հնարավորություն չունեն:
Վարդուհի Ստեփանյան