Իգարկա քաղաքում ուղևորները հրել են սառած ինքնաթիռը (լուսանկարներ)
Իգարկա-Կրասնոյարսկ չվերթի ուղևորները ստիպված են եղել հրել գետնին սառած ինքնաթիռը: Ուժեղ սառնամանիքի պատճառով «ТУ-134» ինքնաթիռի շասսիները կպել են թռիչքուղուն: Այդ ժամանակ օդանավում 70 ուղևոր է գտնվել: Ինքնաթիռից դուրս եկած մարդիկ հրելով տեղաշարժել է ինքնաթիռը: Այս մասին գրում է Tvzvezda.ru-ն:
Իգարկայի օդանավակայանի աշխատակիցների փոխանցմամբ՝ ուղևորների նման աջակցությունն այնտեղ արտոսովոր երևույթ չի համարվում, քանի որ գրանցված «-52» աստիճանի դեպքում ուղևորներին ոչինչ չի մնացել անել, քան ինքնաթիռը հրել:
Օդանավակայանի դիսպետչերների փոխանցմամբ՝ ինքնաթիռն Իգարկայից թռչել է մի փոքր ուշացումով, սակայն բարեհաջող վայրէջք է կատարել «Емельяново» օդանավակայանում: