Վաշինգտոնում ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի դրոշը
Վաշինգտոնում ցուցարարներն այրել են ամերիկյան դրոշը՝ ի նշան երկրի իշխանությունների վարած քաղաքականության: Հանրահավաքի մասնակիցները բողոքում են սևամորթ քաղաքացիներին ճնշելու և տարբեր ռասայի պատկանող անձանց դեմ ոստիկանության երկակի ստանդարտներից: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
Ավելի վաղ ամերիկյան դրոշն այրվել էր արդեն Ֆերգյուսոնի ցուցարարների կողմից, որտեղից էլ սկսվել էր բողոքների ալիքը, որն այժմ ներառել է ԱՄՆ-ի գրեթե 40 նահանգ և տասնյակ քաղաքներ: