Ալեքսեյ Ուլյուկաևը հստակ որոշումներ չի ակնկալում ՕՊԵԿ-ի՝ Վիեննայում կայանալիք գագաթնաժողովից
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը չի ակնկալում, որ ՕՊԵԿ-ի անդամ երկրները վաղը Վիեննայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կորոշեն նավթի արտադրության քվոտաների հարցը:
Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
«Ոչինչ տեղի չի ունենա, ՕՊԵԿ-ի անդամ երկրներն առանձնացել են և պետք է առանձնապես ինչ-որ բան չակնկալել այդ հանդիպումից», - հայտարարել է Ուլյուկաևը: