Հզոր պայթյունների ալիք՝ Նիգերիայում. զոհերի թիվը հասել է 80-ի
Երկու հզոր պայթյունի հետևանքով, որոնք տեղի են ունեցել Նիգերիայի հյուսիս-արևելքում, զոհերի թիվը հասել է 80-ի: Այս մասին հայտնում է РИА НОВОСТИ-ն՝ հղում անելով BBC-ին:
Ավելի վաղ հաղորդվում է 45 զոհի մասին: Խմբավորումներից ոչ մեկն իր վրա չի վերցրել պատասխանատվությունն ահաբեկչության համար, սակայն իշխանությունները ենթադրում են, որ պայթյունի մեջ ներգրավված է «Բոկո Հարամ» խմբավորումը:
«Մարդիկ շտապում էին առաջին պայթյունի վայր, որպեսզի օգնեն տուժածներին, երբ քիչ անց որոտաց երկրորդ պայթյունը»,-ականատեսի խոսքն է մեջբերոււմ France Presse գործակալությունը: