Ուորլիքը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ԼՂ-ի հարցը լուծել խաղաղ ճանապարհով
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կոչ է արել հակամարտող կողմերին ԼՂ-ի հարցը խաղաղ ճանապարհով լուծել: Այս մասին հայտնում է Sia.az-ը:
«Ես նույնպես կարդացել եմ հաղորդագրությունն այն մասին, որ հատուկ գործողություն է իրականացվել՝ դուրս բերելու Լեռնային Ղարաբաղում զորքերի շփման գծում խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինները»,-հայտարարել է Ուորլիքը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ի ԼՂՀ զինված ուժերին հաջողվել է դուրս բերել նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին և մյուս 2-ի մասունքները: