Գագիկ Բեգլարյանը նշել է իր առաջին թոռնիկի առաջին տարեդարձը
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նոյեմրերի 24-ին «Ֆլորենց» ռեստորանային համալիրում ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է իր առաջին թոռնիկի առաջին տարեդարձը:
Առանձնապես շքեղություն սիրող նախարարը փորձել էր իբր նեղ միջավայրում հնարավորինս համեստ տոնակատարություն կազմակերպել թոռնիկի պատվին: Ենթադրվում է, որ «համեստ» նախաձեռնությունը պապիկի վրա նստել է բավական պատկառելի գումար:
Դրա մեծ մասը շռայլվել է ոչ թե էկզոտիկ կերակրատեսակների, այլ երաժշտական մասն ապահովելու վրա: Նախարարի թոռնիկին ու ներկաներին, որոնց գերակշիռ մասը եղել են դատավորներ (հիշեցնենք, որ Բեգլարյանի դուստրը ամուսնացած է դատավոր Գագիկ Խանդանյանի որդու հետ), իր կատարումներով ուրախացրել է հայկական շոուբիզնեսի ամենաթանկ կատարողը՝ Թաթան, որի մեկ կատարումը պրոդյուսերը գնահատել է 3000-5000 դոլար»:
Առավել մանրամասն՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: