Միայն սեպտեմբեր-հոկտեմբերին ՀՀ ԱԳՆ-ն ավիատոմսեր գնելու համար ծախսել է ավելի քան 27 միլիոն դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միայն այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ավիատոմսեր գնելու համար պետբյուջեի միջոցներից ծախսել է ավելի քան 27 միլիոն դրամ: Հաշվի առնելով արտաքին գործերի նախարարության գործառույթները՝ ամենևին էլ պատահական չէ, որ այս գերատեսչությունը ինքնաթիռի տոմսեր գնելու նպատակով այդքան շատ գումար է ծախսում:
Սակայն երբ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց գնումների գործարքների պայմանագրերը և դրանց հիմքում դրված մյուս փաստաթղթերը, պարզվեց, որ գումարների մի զգալի մասը գոյացել է այն պատճառով որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն արտերկիր մեկնել է բացառապես բիզնես կարգով:
Սմենահամեստ հաշվարկներով այդ գումարի մոտ 30 տոկոսը ծախսվել է, որպեսզի ԱԳ նախարարը բիզնես կարգով ճանապարհորդի: Այսինքն՝ վերը նշված գումարի ծախսն առնվազն 8 միլիոն դրամով կամ մոտ 20 հազար դոլարով պակաս կլիներ, եթե ԱԳ նախարարը մի փոքր ավելի համեստ գտնվեր և բացառապես բիզնես կարգով արտերկիր չմեկներ»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: