Ինչո՞ւ չիրականացավ թեժ աշնան խոստումը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ոչ իշխանական ուժերը ներկայացնող պատգամավորները լրագրողների հետ ոչ պաշտոնական զրույցներում հավաստիացնում են, որ իրենք մտադիր են իշխանափոխությանն ուղղված քաղաքական հիմնական պրոցեսները հարուցել 2015թ. փետրվարին:
Արմատական տրամադրված համախոհների զայրույթը՝ թեժ աշնան ձախողման կապակցությամբ, եռյակի ներկայացուցիչները մեղմում են՝ ասելով, թե պարզապես Ռուսաստանից իրենց խնդրել են չձախողել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին համաձայնագրի վավերացումն ԱԺ-ում:
Բացատրությունն այն է, որ եթե եռյակը լուծարել տար խորհրդարանը և իշխանափոխություն իրականացներ, ԵՏՄ համաձայնագիրը կմնար առանց վավերացման, ինչը Ռուսաստանի սրտով չէր:
Ի դեպ, այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովում քննարկվելու է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին համաձայնագիրը: Կասկածից վեր է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն կտա համաձայնագրին»։
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: