Գործարարներից մեկը որոշել է մենաշնորհ հաստատել համակարգչային տեխնիկայի ներմուծման ոլորտում
«Հարթակ» թերթը գրում է. «Թերթն իր «Ասում են…» խորագրի ներքո գրում է.
«Հայաստանի գործարարներից մեկը որոշել է այս անգամ մենաշնորհ հաստատել ոչ միայն սննդամթերքի, այլև համակարգչային տեխնիկայի ներմուծման ոլորտում:
Վերոհիշյալ անձը նպատակադրվել է Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան ներկրել 50000-70000 համակարգիչ, ինչպես նաև 30000 տպիչ և այլ պարագաներ և դրանք իրացնել դեմպինգային գներով (ինքնարժեքից ցածր):
Եթե այս ամենը ճիշտ դուրս գա, ապա համակարգիչների բիզնեսից դուրս կմնան և, հավանաբար, կսնանկանան տասնյակ ընկերություններ, բացի դրանից, վերջիններիս ներկրած համակարգիչների դետալները,
որոնցից տեղում հավաքվում են համակարգիչներ, իրենց բարձր արժողության պատճառով այլևս իրացվելի չեն լինի: Ասում են նաև, որ վերոնշյալ գործարարն ասել է, որ ինքը պատրաստ է հետագայում կոպեկներով գնել այդ դետալները»:
Առավել մանրամասն՝ «Հարթակ» թերթի այսօրվա համարում: