Դեկտեմբերի 2-3-ը խորհրդարանում տեղի կունենա հայ-ռուսական բարեկամական «կլուբի» նիստը
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին, երբ հարազատ խորհրդարանը կքննարկի և կվավերացնի ԵՏՄ պայմանագիրը, նույն օրերին՝ դեկտեմբերի 2-3-ը, խորհրդարանում տեղի կունենա հայ-ռուսական բարեկամական «կլուբի», այլ կերպ ասած՝ գրեբոյեդովա-կիսելյովա-նիկողոսյանական ակումբի նիստը՝ նվիրված ԵՏՄ պայմանագրի վավերացման և «առաջնահերթ պրակտիկ» հարցերին,
որին, ըստ նախնական պայմանավորվածության, կմասնակցեն ՌԴ Պետդումայի պատգամավորներ, Եվրասիական տնտեսական միության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ղազախստանից և Բելառուսից, կկազմակերպվի «կլոր սեղան» և, իհարկե, ասուլիս՝ միտված հայոց «ուղեղների լվացմանը»:
Ի դեպ, ըստ նախնական ցուցակների, Ռուսաստանից Հայաստան կժամանեն բավականին օդիոզ ֆիգուրներ՝ Դմիտրի Կիսելյովի ղեկավարությպմբ. պակաս օդիոզ չէ հայկական կողմից մասնակցողների «ցուցակը» ևս»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: