Գազաֆիկացման աշխատանքները կատարվել են երկու տարի առաջ, բայց գյուղի բնակիչները դեռ գազ չունեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Արագածոտնի մարզի թվով 12 համայնքներում դեռևս երկու տարի առաջ իրականացվել են գազաֆիկացման աշխատանքներ, սակայն գյուղերի բնակիչները մինչ օրս դեռևս գազ չունեն:
Տեղեկացնենք, որ գազաֆիկացման աշխատանքներն իրականացվել են 2012 թվականից՝ նախընտրական շրջանում, միջազգային վարկային միջոցների հաշվին: Իսկ թե ինչքան գումար է ծախսվել, չի հրապարակվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ընդհանուր շուրջ մեկ միլիարդ դրամ է ծախսվել գազամատակարարման համար:
Սակայն աշխատանքներն այն աստիճան անփույթ, իսկ թղթաբանությունն էլ այնքան խառն է իրականացվել, որ 2 տարի շարունակ պետական մարմինները չեն կարողանում «Գազպրոմ-Արմենիայի» հետ համաձայնության գալ և միացնել գյուղերի բնակչության գազամատակարարումը:
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի Կառավարությունը այս խնդրով զբաղվել է մոտ մեկ տարի, բայց այսօր-վաղից այն կողմ խնդիրն առաջ չի գնացել: Այժմ հերթը վարչապետ Հովիկ Աբրահամյանինն է»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: