Ներկրողները այս տարի սովորականից 5-10 տոկոս ավելի քիչ ապրանք են ներկրելու
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ բանկային համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրները փաստում են, որ այս տարի խոշոր ներկրողները Ամանորի համար կանխատեսում են բնակչության կողմից ավելի համեստ ծախսեր և ըստ այդմ են ծրագրել իրենց սեզոնային ներկրումները:
Ըստ մեր աղբյուրների, ներկրողները այս տարի սովորականից 5-10 տոկոս ավելի քիչ ապրանք են ներկրելու, ինչը պայմանավորված է բնակչության գնողունակության անկմամբ և նաև բնակչության թվի նվազմամբ: Ուշագրավ է, որ ներկրողները նման կանխատեսումներ ունեին դեռ մինչև դրամի կտրուկ արժեզրկումը:
Եթե ներկրողները սխալվել են և մարդիկ որոշեն սովորական ճոխությամբ նշել Ամանորը, ապա նախատոնական օրերին որոշակի ապրանքների դեֆիցիտ կնկատվի Հայաստանում: Նախորդող տարվա համեմատ ամանորյա ներկրումների ծավալների նվազում նկատվել է նաև ճգնաժամային 2009 թվականին»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: