Հայտնաբերված 1963թ.-ի «Batmobile»-ը կարող է արժենալ 500.000 $
1963թ.-ի արտադրության «Batmobile» հայտնաբերվել է ԱՄՆ-ի Նյու Համպշիր նահանգում:Այս մասին հայտնում է Wired-ը:
60-ական թվականներին ավտոմեքենան եղել է ներգրավված հեռուստատեսային շոունների և All Star գովազդային ընկերությունների ժամանակ, որը օգտագործում էին երկարատև վարձակալությամբ։ Այն ժամանակ ավտոմեքենան վաճառվել էր 200$։ Տասնամյակներ շարունակ այս մեքենան համարվում էր անհետացած: Միայն 2008թ.այն գտնվել է և այս տարիների ընթացքում է վերանորգվել և վերականգնվել։
Լեգենդար ավտոմեքենայի ներկայիս սեփականատերը Toy Car ընկերությունն է, որը պատրաստվում է հաջորդ շաբաթ աճուրդի հանել ավտոմեքենան։ Մեկնարկային գինն է 90.000$։ Աճուրդի փորձագետները կարծում են, որ ավտոմեքենան ոչ ավել, ոչ պակաս կկարողանան վաճառել 500.000$-ով: