Իրավիճակը Սիրիայում և Իրաքում ազդեցություն չգործեց Իրանի և «վեցնյակի» բանակցությունների վրա. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Սիրիայի, Իրաքի և «Իսլամական պետության» հետ կապված իրավիճակը ազդեցություն չեն ունեցել Իրանի և «վեցնյակի» բանակցությունների վրա: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
«Անմիջական ազդեցություն չեն գործել: Մենք զբաղվել ենք բացառապես այդ հարցերով (իրանական թեմաներով)»,-ասել է Ռյաբկովը:
«Խոսքը նախարարների երկկողմ հանդիպումների մասին չէ»,-հստակեցրել է նա: