Մոսկվայի քաղաքային դատարանը ուժի մեջ է թողել Հրաչյա Հարությունյանի դատավճիռը
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի քաղաքային դատարանն ուժի մեջ է թողել ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ կայացրած դատավճիռը, որի վարած «ԿամԱԶ» ավտոմեքենան Պոդոլսկում բախվել էր ավտոբուսին: Այս մասին գրում է Itar-tass.com-ը:
Այսպիսով՝ պաշտպանական և տուժող կողմերի բողոքարկման միջնորդությունները մերժվել են: Օրենքի համաձայն՝ նոյեմբերի 25-ին Մոսկվայի Տրոիցկի դատարանի կողմից կայացրած որոշումն ուժի մեջ է մտել:
Դատավորը հրապարակել է որոշման միայն բանաձևային մասը, իսկ մոտիվացման մասը կողմերին կտրվի ավելի ուշ: