Վլադիմիր Պուտինը «հակաօֆշորային օրենք» է ստորագրել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսպես կոչված «հակաօֆշորային օրենք» է ստորագրել: Այդ օրենքի համաձայն՝ բոլոր հարկ վճարողները պարտավոր կլինեն հաղորդել օտարերկրյա ընկերություններում իրենց մասնակցության մասին:Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ փաստաթուղթն այսօր հրապարակվել է իրավական տեղեկությունների պաշտոնական պորտալում: